«Opel Astra G»-ն բախվել է պատին․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վիրավ Վ., ծնված  2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի պատին. պատը չի վնասվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան. գազի արտահոսք չի հայտնաբերվել: