Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը հաղթեց ընտրություններում. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր լավագույն մաղթանքներն է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած Լիբերալ կուսակցությունը հաղթանակի և պաշտոնավարումը շարունակելու առիթով: Այս մասին գրառում է արել իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում եւ շարունակելու է ղեկավարել բարեկամ Կանադան։ Լավագույն մաղթանքներս, սիրելի Ջասթին»,-նշել է վարչապետը: