1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱԱՀ դեբետների վերադարձի որոշման շրջանակում երեկ 1,5 միլիարդ դրամ է վերադարձվել 2006 տնտեսվարող սուբյեկտի, որոնց դեբետի մնացորդը կազմել է մինչեւ 5 միլիոն դրամ՝ ներառյալ»,-նշել է վարչապետը