Նաիրին վարչապետ դառնալու հույս ուներ. «Մարտի 1»-ը «Հոկտեմբերի 27»-ի շարունակությունն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Եթե Նաիրի Հունանյանը նամուս ունենար, չէր դիմի վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, նույնիսկ եթե նա դրա իրավունքը օրենքով սահմանված կարգով ուներ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, հավելելով, որ նրան ներել չի կարելի, և արդեն իսկ այդ առումով ողջ ազգը տվել է իր գնահատականը՝ անվանելով նրան դավաճան:

Խոսելով «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունից՝ բանախոսը նշեց, որ այն նախապես ծրագրված էր, և «Նաիրին գիտակցված է գնացել այդ հանցագործությանը, մեծ հույսեր ունենալով, այդ թվում երկրի վարչապետ դառնալու և մեր պետությունը այլ ուղով տանելու համար»:

Պաշտպանության նախկին փոխնախարարն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործին, Վիտալի Բալասանյանի քննադատական հայտարարություններին, Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաև մի շարք ուշագրավ այլ թեմաների ևս: 

Մանրամասները՝ տեսանյութում: