Էջմիածնում տեղի է ունեցել շղթայական ավտովթար. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, բախվել են «Opel», «Mercedes» եւ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15:04-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորին (Հայկ Ե., ծնված 1964 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային:

Վարորդները՝ Վալոդյա Խ.-ն, Ռենիկ Ս.-ն, ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Հայկ Ե.-ն, հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները Ռենիկ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հայկ Ե.-ինը եւ Վալոդյա Խ.-ինը՝ ծանր: Վալոդյա Խ.-ն այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: