«Սիրիայից դուրս եկած ԱՄՆ-ի զինուժը չի մնալու Իրաքում». Իրաքի կառավարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

.

Իրաքի կառավարությունը հայտնել է, որ Սիրիայից դեպի Իրաք նահանջած ԱՄՆ-ի զինուժը չի մնալու Իրաքում: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Գրավոր հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումներն Իրաքի կառավարությունից թույլտվություն են ստացել հյուսիսային Իրաքի քրդական ինքավարության տարածքով դուրս գալ երկրից:

«Եթե հարցն այն է, որ Սիրիայից եկած այդ ուժերն Իրաքում են մնալու, ապա խոսք չկա դրա թուլտվություն մասին»,-ասված է հայտարարությունում:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ամերիկյան զորքին տեղափոխող զրահապատ մեքենաները հոկտեմբերի 21-ին Սիրիայի Սիմելկա սահմանային անցակետից մուտք են գործել Իրաք:

Պնդումներ կան, որ ԱՄՆ-ի զորքն առայժմ տեղակայվելու է Սիրիա-իրաքյան սահմանին գտնվող Անբարի Այն ալ-Ասադ և Էրբիլի միջազգային օդանավակայանի օդային ռազմաբազաներում: 

Ավելի վաղ Պենտագոնի ղեակավար Մարկ Էսփերը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ` Սիրիայից դուրս եկած ամերիկյան ուժերն ուղարկվելու են Իրաքի արևմտյան շրջաններ: