Բաղրամյան-Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ»-ն ու «BMW»-ն․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

վթար

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 01:27-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» և BMW մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեն Դ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Կարեն Ղ.-ն (ծնված 1988 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները Կարեն Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները: