Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ԱԺ

ԱԺ-ներկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը: Կողմ  քվեարկեց 99 պատգամավոր, դեմ՝ 4-ը, ձեռնպահ չկար:

Նախագծով նախատեսվում է տնային և անտուն կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի (խեղելու, մասնատելու, թունավորելու, փորձարկելու, ողջ վիճակում անդամահատումը, մաշկահանումը, կենդանուն բարձրությունից նետելը, մարտերի կազմակերպումն ու անցկացումը) համար սահմանվում է տուգանք՝ 100-200 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ՝ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով։ Իսկ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ու առանձնակի դաժանությամբ, պատժվում է 300-500 հազար դրամի չափով կամ կալանքով՝ 1-3 տարի ժամկետով։