Անդրեն ԱՄՆ-ում է հարկ վճարում․ իսկ ո՞ր երգիչներն են հայտարարագրել եկամուտները․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Անդրե

Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը, հայտնում են ՊԵԿ-ից։

Միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ: