Սիրիայում ռազմական գործողությունները փաստացի դադարեցված են․ Թուրքիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Սիրիա

Թուրքիայի ՊՆ-ն ԱՄՆ-ից տեղեկություն ստացել է այն մասին, որ 120-ժամյա հրադադարի ընթացքում քրդական ուժերը «անվտանգության գոտուց» բարեհաջող դուրս են բերվել։

Թուրքական ՊՆ-ից հայտնել են նաև, որ ռազմական գործողությունը փաստացի դադարեցված է, «անվտանգության գոտուց» դուրս նոր գործողություն սկսելու կարիք առայժմ չկա։