ԱԺ-ն ԱԱԾ-ի և ոստիկանության պետերին առնչվող օրինագիծն ուղարկեց առաջարկների ստացման փուլ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Վլադիմիր

ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ չընդունեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի համար պատգամավորի թեկնածուին ներկայցվող պահանջներ սահմանելու վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Խորհրդարանն այն քվեարկությամբ ուղարկվեց գրավոր առաջարկների ստացման փուլ: Նախագիծը գրավոր առաջարկների ստացման փուլ ուղարկելու առաջարկ արեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հիշեցրեց՝ ԱԺ կանոնակարգով սահմանվում է, որ եթե նախագիծը չի ընդունվում, ապա քվեարկությունից անմիջապես հետո հիմնական զեկուցողը կարող է առաջարկել ԱԺ որոշմամբ նախագծի քննարկումը վերադարձնել գրավոր առաջարկների ներկայացման փուլ, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Վլադիմիր Վարդանյանը նախագծի հեղինակին առաջարկեց, այս նորմով առաջնորդվելով, նման առաջարկ ներկայացնել ԱԺ-ին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իր ելույթում նշեց, որ պատրաստ են դրան:

Հիշեցնենք, որ, ըստ նախագծի, ԱԱԾ և ոստիկանության ղեկավար կարող է նշանակվել այն անձը, որը․

  • առնվազն 25 տարեկան է,
  • վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է,
  • վերջին 4 տարում ապրում է Հայաստանում։