Հայաստանում կա մոտ 350 օտարերկրացի դատապարտյալ և շուրջ 100 պրոբացիայի շահառու. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

դատապարտյալ

Օտարերկրացիները ՀՀ-ում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության առկայության պայմաններում։ Որոշ բացառությունների դեպքում նրանք կարող են աշխատել առանց թույլտվության առկայության։ Նշված բացառությունները, սակայն, չեն տարածվում օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց նկատմամբ։ Այդ մասին ԱԺ նիստի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Ըստ փոխնախարարի՝ օտարերկրացի դատապարտյալների, կալանավորված անձանց զբաղվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է առանց լրացուցիչ ընթացակարգերի նրանց հնարավորություն ընձեռել ներգրավվել տարբեր աշխատանքներում։

Սրբուհի Գալյանը նաև տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանում կա մոտ 350 օտարերկրացի դատապարտյալ և շուրջ 100 պրոբացիայի շահառու։