Գյումրիում երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակություն

Գյումրու երկաթուղու աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ 24News-ին այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

«Գործադուլն իրականացվում է Գյումրու լոկոմոտիվային դեպոյի բոլոր աշխատակիցների կողմից, նրանց չի գոհացնում աշխատավարձը, քանի որ նաև գիշերային աշխատանք են կատարում, ներկայումս նրանց աշխատավարձի չափը 350-400 հազար դրամ է կազմում», - նշեց Գրձելյանը։

Ռուբեն Գրձելյանի խոսքով՝ աշխատակիցներն իրենց բողոքը սկսել են հոկտեմբերի 22-ից, դեռևս լուծումներ չկան գործադուլը դադարեցնելու կամ աշխատավարձերի չափը բարձրացնելու համար։