Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Ադրբեջան

Հոկտեմբերի 22-ին զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով ստացած հրազենային վնասվածքից մահացել է Ադրբեջանի Հորադիզի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 2000թ․ ծնված Բադալով Հասան Իբրահիմ օղլուն (Bədəlov Həsən İbrahim oğlu)։

Այս մասին Razm.info-ի հաղորդմամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական Haqqin.az և virtual.az լրատվակայքերի թղթակից Էմիլ Մամմեդովը, նշելով, որ Բադալովն այսօր հուղարկավորվել է իր բնակավայր Նեֆթչալայում։