Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Նիկոլ

«Կանանց նկատմամբ բռնությունը սկիզբ է առնում այստեղից. բավական է»: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղադրել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին պատմող սոցիալական հոլովակ։

«Մենք աշխարհում առաջատարներից ենք նաեւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներով: Վերջին 25 տարում հայաստանում չի ծնվել ավելի քան 40 հազար աղջիկ: Այնքան ենք ձգտում տղա ունենալ, որ աղջկա անունը դնում ենք բավական, որ այլեւս աղջիկ չծնվի: Բավական է բարձրաձայնել միայն ձեռքբերումները»,-գրել է Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։