Չորս բեռնատար՝ առանց համապատասխան փաստաթղթերի հանքանյութ են տեղափոխել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

ոստիկանություն

Հոկտեմբերի 22-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սիսիանի հանքավայրից ապօրինի հանքանյութ են տանում:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Անգեղակոթ գյուղի մոտակա խիճի հանքավայրից բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել առանց համապատասխան փաստաթղթերի շահագործվող «ԿամԱԶ-55111» բեռնատար չորս ավտոմեքենա՝ բարձված ընդհանուր մոտ 22 խմ սև հրաբխային շինարարական խճով, որը նախատեսված էր ճանապարհաշինական աշխատանքների համար:
Վնասի չափն ու հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: