Լոռու մարզում բախվել են ГАЗ 2410-ը և Opel Zafira-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի բնակիչ, 66-ամյա Կառլեն Մ.-ն իր վարած ГАЗ 2410 մակնիշի 34 ՍF 769 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բնակիչ, 26-ամյա Գարիկ Թ.-ի վարած Opel Zafira մակնիշի 34 ON 044 համարանիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 44-ամյա Գևորգ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն: