Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնեաների դեմ ատելության քարոզող պաստառները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում նախօրեին խոսել էր Թուրքիայի կանգառներում ցուցատախտակների վրա փակցված ազգային և կրոնական ատելություն քարոզող պաստառներից:Գրում է Ermenihaber-ը։

Փայլանը այդ թեմայով գրավոր հարցում էր ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու և ինչպես են փակցվել այդ պաստառները:

Մեջլիսի հայ պատգամավորը Twitter-ում գրառում է կատարել և տեղեկացրել, որ հանդիպել է Քոնիայի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

«Քրիստոնյաների և հրեաների դեմ ատելության քարոզ պարունակող պաստառները հավաքվել են բողոքների պատճառով: Ատելության քարոզի և ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարը շարունակվում է»,- գրել Փայլանը: