Թուրքիայի նախագահի աշխատավարձը 12․860 դոլարից կհասնի 14․000 դոլարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացվել է 2020թ․ նախագահական բյուջեի նախագիծը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է հաջորդ տարի բարձրացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը՝ 74․500 թուրքական լիրայից (շուրջ 12․860 ԱՄՆ դոլար) հասցնելով 81․250 լիրայի (14․000 դոլար)։ Բյուջեի նախագծով առաջարկվել է նաև 2020թ․ նախագահականի համար 26 նոր ծառայողական մեքենա ձեռք բերել։

Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանի աշխատավարձի ավելացման չափը երեք անգամ գերազանցում է երկրում առկա նվազագույն աշխատավարձի չափը։