Ակնալիճ գյուղում ամբողջությամբ ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հոկտեմբերի 23-ին` ժամը 10:55-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Շահումյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:13-ին, մարվել՝ 11:20-ին:

Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ: