Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ վանդալիզմը չպետք է մնա անպատիժ.Ֆրանսիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Հասմիկ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան գրառումը.

«Լրջորեն մտահոգված ենք Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ»,- գրել էր դեսպանը: