Կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը «Կոշ» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

կոշ

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են արգելված իրերի ներնետումը հիմնարկի բնակելի տարածք: Տեղանքի զննությամբ բնակելի տարածքին կից միջանկյալ պատի տանիքից հայտնաբերվել են գործարանային արտադրության 1 տրցակ խաղաթուղթ, ինչպես նաև պոլիէթիլենային փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 3.8 գր ու 3.3 գր քաշով առանձին զանգվածներ և արտանետվող փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն: