Վթար՝ Ստեփանակերտ–Գորիս ավտոճանապարհին․ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

վթար

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:15-ի սահմանում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Ա. Հ.-ն, վարելով «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել աջ ճամփեզրի մոտ առկա փոսի մեջ, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:

մեքենա
1