ԱՄՆ-ին Ադրբեջանի կայունության խախտումը չի հետաքրքրում․ Մայքլ Դիքերսոն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Դիքերսոն

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Մայքլ Դիքերսոնն՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկություններին, թե երկրում ընդդիմության բողոքի ակցիաները հովանավորում է ԱՄՆ-ն ասել է, որ դրանք անհեթեթություններ են և որ ԱՄՆ-ին Ադրբեջանի կայունության խախտումը չի հետաքրքրում։

Դեսպանատան ներկայացուցիչը խորհուրդ է տվել  թեմային առնչվող հրապարակումները հեռացնել, ու հիշեցրել է, որ վերջին 26 տարիներին ԱՄՆ-ի տրամադրած 1,5 մլրդ դոլարի աջակցությունը դրական է ազդել բազմաթիվ ադրբեջանցիների կյանքի որակի վրա։  

Նա հավելել է՝ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական տրամադրվածություն ունի աշխատել կողմերի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ  կարգավորման ուղղությամբ: