Երևանի ավագանու «Իմ քայլը»-ի անդամը վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ավագանի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերնե՛ր, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը, ինչ-որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա ընթացքում փորձեցի անել հնարավորը, մեր քաղաքին օգուտ տալու համար։ Հուսով եմ ինձանից գոհ եք)))։

Վստահ եմ, իմ գործընկերները դեռ շատ կաշխատեն հօգուտ մեր քաղաքի և քաղաքացիների։ Նորք-Մարաշ վարչական շրջանիի ղեկավարի առաջարկով այսուհետ կլինեմ նրա տեղակալը և կփորձեմ օգտակար լինել տվյալ շրջանին այն ամենով, ինչը կախված կլինի իմ անձից։

Հարգանքներս բոլորիդ, սիրում եմ բոլորիդ»,-նշել է Հայկ Հովհաննիսյանը։