Պայթյուն՝ Կիևի կենտրոնում․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Պայթյուն է որոտացել Կիեւի կենտրոնում։ Զոհվել է երկու մարդ, հայտնում է ТСН-ը։ Ականատեսների պատմածների համաձայն, երկու տղամարդ, որոնք եղել են գինետանը, նստած են եղել, երբ նրանցից մեկը հանել է նռնակը, որը բերված է եղել Դոնբասի ռազմական գոտուց, եւ պայթեցրել։

Զոհվածները հենց նռնակ պայթեցնողներն են եղել։ Իրավապահները միջադեպը որակել են որպես զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով տեղի ունեցած դժբախտ պատահար։ Վիրավորվել է մոտակայքով անցնող մի կին։