Սիրիայից Իրաք տեղափոխված ԱՄՆ զինծառայողները կտեղափոխվեն Քաթար կամ Քուվեյթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

ԱՄՆ զորքեր

Սիրիայից Իրաք տեղափոխված ամերիկացի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում կտեղափոխվեն Քուվեյթ կամ Քաթար։

Չհայտարարված այցով Բաղդադում գտնվող ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը ծրագրում է հանդիպել Իրաքի պաշտպանության նախարար Նաջախ աշ-Շամարին, Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիին՝ քննարկելու Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը։