Գործադիրը քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության՝ 2020 թ․-ի բյուջետային հատկացումների հայտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թվականի պետական բյուջետային հատկացումների հայտը:
 
Քննարկումը ծավալվել է նախարարության համակարգման տիրույթում գտնվող ոլորտներում իրականացվող բարեփոխումների, գերատեսչության կառուցվածքային փոփոխությունների, գերակա խնդիրների և առաջնահերթությունների շուրջ:
 

1

Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական առաջընթացի ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ներդրողների աջակցության, փոքր և միջին բիզնեսի խրախուսման, միջազգային տնտեսական համագործակցության զարգացման, զբոսաշրջության խթանման և զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնված բարեփոխումների ուղղությամբ նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Արծարծվել են Էկոնոմիկայի նախարարության համակարգում գործող առանձին կառույցների և մարմինների գործունեությանը վերաբերող հարցեր:
 
Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ ուղղություններով Էկոնոմիկայի նախարարության արդյունավետ և համակարգված աշխատանքը, ծախսերի նպատակայնությունն ու հասցեականությունը և մի շարք հանձնարարականներ տվել:

1