Ադրբեջանի «գորշ կարդինալ» Մեհտիևի դարաշրջանն ավարտվեց․ Տաթև Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռամիզ Մեհտիևը այլևս չի զբաղեցնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը.

«Ադրբեջանի «գորշ կարդինալ», նախիջևանյան կլանի հիմնասյուն ու հայր Ալիևի գվարդիայի գուրու 81-ամյա Ռամիզ Մեհտիևը այլևս չի զբաղեցնում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մեհտիևի դարաշրջանն Ադրբեջանում ավարտվեց»: