Հենրիխ Մխիթարյանն առանձին է մարզվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 23, 24News 

Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի ակումբի առաջիկա հանդիպումը:

Հայ կիսապաշտպանը «Ռոմա»-ի ընդհանուր թիմի հետ չի մարզվել։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ խաղին Մխիթարյանը չի մասնակցի։ Կիսապաշտպանը խաղադաշտ կարող է վերադառնալ նոյեմբերին: