Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

«Ատոմակայանի հետ կապված բանակցությունները շարունակվում են, համոզված ենք, որ բարդություններ չենք ունենա»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ կա հարցի լուծման մի քանի սցենար, և հարցը քննարկվել է ռուսաստանցի գործընկերների հետ։

«Կարծում եմ՝ խնդիրը կառավարելիության տիրույթում է», - ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ վարչապետը նկատեց, որ այն առնվազն վերջին 13 տարում նույն գծի վրա է, անփոփոխ․

«Մենք Ադրբեջանին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»։