Ուսուցիչները կկարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ․ ԿԳՄՍ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում ասաց, որ մշակել են ուսուցիչների  որակավորման շրջանակի  և մասնագիտական ստանդարտներին վերաբերող նախագծեր:

Ըստ այդ նախագծի կապահովվի ուսուցիչների աշախատավարձի թռիչքը:

«Որակավորումների  շրջանակն ունենալու է չորս մակարդակ` սկսնակ ուսուցչից մինչև  վարպետ ուսուցիչ: «Աշխատավարձային քաղաքականության համաձայն` այն ուսուցիչը, որը  կլինի չորրորդ սանդղակում խրախուսանքի կարժանանա»,-շեշտեց նախարարի տեղակալը:

Անափիոսյանը տեղեկացրեց, որ հունվարից կսահմանվի ուսուցչի նվազագույն երաշխավորված  աշխատավարձ, որը կազմելու է 125  հազար դրամ: «Թռիչքն այնպես ենք ապահովում, որ  ուսուցիչներն անգամ կարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ»,- տեղեկացրեց փոխնախարարը: