Նախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր գահակալության կազմակերպված ընդունելությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Տոկիոյում մասնակցել են Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով վարչապետ Շինձո Աբեի և տիկին Աբեի անունից կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընդունելությանը ներկա են եղել նոր կայսեր գահակալության առիթով Տոկիո ժամանած հյուրեր աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ թագավորական ընտանիքներ, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։