Հանուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու Մանջուկիչը պատրաստ է ցածր աշխատավարձի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

1

Թուրինի «Յուվենտուսի» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանուն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության՝ Մանջուկիչը պատրաստ է ստանալ ավելի ցածր աշխատավարձ, քան «Յուվենտուսում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Մանջուկիչի տեղափոխությունը կփորձի իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: