Նախարարները պետք է բարձր աշխատավարձ ստանան, որ բիզնեսի ու կարիերայի մասին չմտածեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Եթե որևէ մեկի ընտանիքի անդամին հրավիրում են հարցաքննության, ու դա դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում, ապա Հայաստանում հազարավոր մարդիկ կան, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերին ու հորը ԱԱԾ հրավիրելուն՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը:

«Համոզված եմ՝ իրավապահ մարմինները պատասխանելու են բոլոր այն հարցերին, որոնք հնչում են ամենատարբեր մարդկանց կողմից: Այս ամենին ոչ թե իրավապաշտպանները, այլ նախկին իշխանության քաղաքականացված մարդիկ են արձագանքում, ինչն էլ ապացուցում է այդ մարդկանց քաղաքականապես մոտիվացաված լինելը: Այս հարցում առհասարակ քաղաքական տարր չեմ տեսնում»,- ասաց նա: