Փոխվարչապետ Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

.

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ երկու երկրները տնտեսական ոլորտում զգալի չօգտագործված ներուժ ունեն և անհրաժեշտ է նոր ու հավակնոտ ծրագրերի իրականացմամբ զարկ տալ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը։ Այս առումով ՀՀ փոխվարչապետը կարևորել է նաև երկարատև դադարից հետո այս տարվա ամռանը հայ-վրացական միջակառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։

Զրուցակիցները քննարկել են արհեստական բանականության, միկրոչիպերի նախագծման, արբանյակային կապի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները և համաձայնություն ձեռք բերել առավել մանրամասն ուսումնասիրել այս ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու հեռանկարները։

Հանդիպման ընթացքում անդարդարձ է կատարվել նաև հակամենաշնորհային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ամրապնդմանը։