Արցախում ոչխարի գլխաքանակը պետք է հասցվի 500 հազարի․ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ԱՍ

«Արցախում արմատապես կփոխվի ոչխարաբուծության զարգացումը. ներկրվել է «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին վարչապետ և պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

« ✅ՈՈչխարաբուծության զարգացումն Արցախում շատ մեծ հեռանկար ունի: Իմ վարչապետ լինելու տարիներին կառավարությունն այս ուղղությամբ ժամանակին որոշակի քայլեր կատարել է, բայց այն պոտենցիալը, որ ունենք մեր հանրապետությունում, ավելի քան տասնապատիկ մեծ է:

✅Ուսումնասիրությունները հաստատում են, որ ոչխարաբուծությունը կարող է շահավետ բիզնես լինել: Ուստի, կառաջարկենք կառավարությանը պետական քաղաքականության միջոցով ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Արցախում ոչխարի  գլխաքանակը հասցվի 500 հազարի: Այդ նպատակով արդեն ձեռնարկվում են անհրաժեշտ առաջին քայլերը: Օրերս իմ հորդորով մեր հայրենակից Իգոր Զարգարյանն Արցախ է ներկրել «Էդիլբայ» ցեղատեսակի ոչխարի առաջին խմբաքանակը (ներկայացված տեսանյութն այդ մասին է): Միջին Ասիայում տարածված այս տեսակը կարող է կշռել մինչեւ 120կգ, իսկ բրդից ստացված թելը լավագույններից է գորգագործության համար:

✅Ծրագրի նպատակն է Արցախում արմատապես փոխել ճյուղի զարգացումը, որը մեր կարծիքով պետք է իրականացվի պետական աջակցությամբ: Մասնավորապես՝ արտոնյալ պայմաններով դրանք պետք է տրամադրվեն մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ֆերմերային գործով զբաղվել կամ այն զարգացնել»,-գրել է նա և տեսանյութ հրապարակել։