Արսեն Բաբայանը ազատ պետք է արձակվի, քանզի չկան այդ 4 հիմքերը. Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

«Ես կցանկանայի ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերլուծել և դրան մոտենալ ձերբակալման տեսակետից, որովհետև կարող է առաջին հայացքից թվալ, որ աբսուրդ մեղադրանք է, ի դեպ, ինչի մասին բարձրաձայնում են մի խումբ իրավապաշտպաններ»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Բանախոսը նշեց նաև, որ քրեական հետապնդում իրականացնելու համար պարտադիր չէ անձին մեկուսացնել, հատկապես եթե խոսքը իրավաբանի մասին է, որը նաև պետական ծառայող է եղել և հանրությանը հայտնի է որպես պարկեշտ անձնավորություն:

Զոհրաբյանն անդրադարձել է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, հայ ընտանիքի ինստիտուտին, ինչպես նաև կառավարության որոշ անդամների աշխատավարձերի բարձրացմանը:

Մանրամասները՝ տեսանյութում: