ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Եվրասիական տնտեսական միությունը և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով անելու հավանականությունը՝ խուսափելու համար փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող ծախսերից: Այս մասին հայտնել է ԵԱՏՄ դեկավար Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում. գրում է РИА Новости-ին:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկուշաբթի հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միության հանձնաժողովը մտադիր են Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակներում հուշագիր ստորագրել փոխըմբռնման մասին:
Ըստ Տիգրան Սարգսյանի այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարևոր հարցեր քննարկել անմիջականորեն:
Աֆրիկացի գործընկերներին հետաքրքրում էր, թե ինչպես ենք իրականացնելու փոխադարձ հաշվարկները: Աֆրիկյան երկրները արդեն դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը: Հարց է առաջանում, թե ինչպես են Աֆրիկայի երկրներն առևտուր անելու ԵԱՏՄ-ի հետ,- ասել է ԵԱՏՄ ղեկավարը:
Տեղեկացնենք, որ Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական համաժողովն անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 23-24-ը: