Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպեց Ֆրանսիայի շրջանային խորհրդի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

.

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակության հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մասիս Մայիլյանը ողջունեց Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության այցը եւ նշեց, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ Օվերն Ռոն Ալպ շրջանի ու Արցախի կապերին։

Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատվիրակությունն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիական պատվիրակությունը եղել է նաեւ ցեղասպանության թանգարան- ինստիտուտում՝ ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։