Իրանում առաջին անգամ ֆուտբոլային հանդիպումը կմեկնաբանեն կանայք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

իրան

Մինչև վերջին ժամանակներս իրանցի երկրպագուհիներին արգելված էր հետևել տղամարդկանց հավաքականների խաղերին։

Իրանի պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլային հանդիպումը ռադիոյով կմեկնաբանեն կանայք։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մեկնաբանելու են Չեմպիոնների լիգայի «Չելսիի»- «Այաքս» խաղը: Հաղորդում է Life.ru-ն։

Վերջին 40 տարում իրանցի կին երկրպագուներին արգելվել է ներկա գտնվել տղամարդկանց հավաքականների ֆուտբոլային խաղերին: 2018 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Իրանի իշխանությունները համաձայնեցին զիջումների գնալ և թույլ տվեցին հետևել Թեհրանի «Ազադի» մարզադաշտից ուղիղ հեռարձակվող ազգային հավաքականի խաղին:

Եվ միայն վերջերս իրանցի կանանց թույլատրվեց մարզադաշտում հետևել Իրանի և Կամբոջայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպմանը: