ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News
ՖԻՖԱ-ն ներկայացրել է հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը:
Աղյուսակումը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը․ Լիխտենշտեյնի հետ խաղում ունեցած ոչ-ոքիից և Ֆինլանդիայի հավաքականին պարտվելուց հետո հավաքականը 3 հորիզոնականով նահանջել է։
ԵՎՐՈ 2020-ի J խմբի հավաքականներից Իտալիան զբաղեցնում է 15, Բոսնիա և Հերցեգովինան՝ 48-րդը, Ֆինլանդիան՝ 55, Հունաստանը՝ 58, իսկ Լիխտենշտեյնը՝ 181-րդ հորիզոնականները:
Լավագույն տասնյակում են՝
- Բելգիա
- Ֆրանսիա
- Բրազիլիա
- Անգլիա
- Ուրուգվայ
- Պորտուգալիա
- Խորվաթիա
- Իսպանիա
- Արգենտինա
- Կոլումբիա