2008-ին հետապնդում էին հազարավոր մարդկանց, հիմա՝ հարց են տալիս. Իգիթյան

ԵՐԵՒԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման մեջ քաղաքական հետապնդման տարր չկա։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ հավելելով, որ իրական քաղաքական հետապնդման զանգվածային դեպքեր են եղել 2008 թ-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ։ 

«Այդ օրերին հարյուրավոր ընտանիքների քաղաքական հետապնդման են ենթարկել։ Ինձ իբրև վկա հարցաքննելու համար ոստիկանությունն առավոտյան եկել էր մեր տուն՝ դուռն էր ջարդում։ Եվ այդ ժամանակ ոչ մի ՀՀԿ-ական ոչ մի բան չասաց, թե այս ինչ են անում։ Իսկ հիմա ընդամենը հարց են տալիս՝ ե՞րբ է եղել գրանցումը (ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մուտքագրումը, որը կեղծելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել)», - ասել է Իգիթյանը։ 

Նա նաև դժվարացել է մեկնաբանել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի այն հայտարարությունը, թե ինքը «միայն մեղավոր է այն բանում, որ օգնել է Նիկոլ Փաշինյանին գալ իշխանության»։ «Իսկ ի՞նչ է արել Բաբլոյանը՝ ճանապարհնե՞ր է փակել, գյուղեր է գնացել։ Թե՞ ընտրություններին ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքի օգտին», - հարցրել է Իգիթյանը։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։