Իրանի նախագահը ժամանել է Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

բակո

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ժամանել է Ադրբեջան՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների ղեկավարների XVIII գագաթաժողովին, հայտնում է «Ազերթաջը»։

Բաքվի օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը, ԱԳ փոխնախարար Նադիր Հուսեյնովը եւ այլ պաշտոնատար անձիք:

Մինչ այդ, Բաքվում կայացել էր Չմիավորման շարժման անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առիթը բաց չէր թողել եւ Հայաստանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել՝ անդրադառնալով արցախյան հիմնախնդրին:

Նշենք, որ հոկտեմբերի 25-26-ին Բաքվում տեղի կունենա Չմիավորման շարժման կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովը: