Մխիթարյանը չի մասնակցի «Ռոմա»-ի հոկտեմբերի 24-ի հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի  «Ռոմա»-ի  այսօրվա, հոկտեմբերի 24-ի հանդիպմանը: Ակումբի  պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ խաղի հայտացուցակը: Մխիթարյանի անունը բացակայում է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին, «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում և օրերս սկսել էր մարզումները: