Գյումրիի ոստիկաններն ապօրինի թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 24News 

Ոստիկանություն

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, Գյումրիի Օզանյան փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հանիսօղլյան փողոցի 54-ամյա մի բնակչի:
Անձնական խուզարկությամբ ոստիկանները նրա գրպանից հայտնաբերված տեմպալգին, ասպիրին և պարացետամոլ դեղահաբերից բացի, հայտնաբերեցին նաև պոլիէթիլենային տոպրակով տարբեր չափերի, 5 կտոր սպիտակ դեղահաբ և փոշենման զանգված:
Ըստ բերման ենթարկված տղամարդու հայտարարության` պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվածը մեթադոն է, պահում է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: