Մադրիդում արտաշիրմում են Ֆրանկոյի աճյունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Մադրիդի մերձակայքում գտնվող «Ընկածների հովիտ» դամբարանում սկսվել են բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975) արտաշիրմման աշխատանքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

44 տարի առաջ հուղարկավորված բռնապետի դագաղը հանելու համար ստիպված են եղել բարձրացնել գերեզմանը ծածկող 1,5 տոննա կշռող գրանիտե սալաքարը: Գործողությանն արգելված է մամուլի ներկայությունը:

Ակնկալվում է, որ մնացորդների տեղափոխումը կարժենա մոտ 63 հազար եվրո:

Դրանք կտեղափոխվեն Էլ-Պարդո-Մինգորրուբիո գերեզմանատուն: Վերահուղարկավորման արարողությանը թույլ են տվել մասնակցել Ֆրանկոյի 22 հարազատների: