Ողբերգական դեպք Շիրակում.կինը հիվանդանոցից տուն տեղափոխվելու ճանապարհին հանկարծամահ է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

.

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է,  որ ժամը 19։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Նժդեհի հրապարակում Opel մակնիշի ավտոմեքենայի մեջ հանկարծամահ է եղել մի քաղաքացուհի։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները և ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում մահացածը վարորդի կինն է եղել, ում հիվանդանոցից տեղափոխում էին իր բնակության վայրը, սակայն ճանապարհին կնոջ ինքնազգացողությունն ավելի է վատացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։