Փաշինյանը հանդիպելու է Պուտինին՝ նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

.

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկ օրերին սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա: Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ըստ մեր աղբյուրի՝ այցի հիմնական նպատակը գազի գնի շուրջ բանակցություններն են:

Հայաստանի իշխանությունները ցանկանում են հասնել նրան, որ գազի գինը մնա նույնը, քանի որ գնի բարձրացումը բացասաբար կանդրադառնա ինչպես բնակչության կենսամակարդակի, այնպես էլ տնտեսության զարգացման վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում