Վրաերթ՝ Թոթովենցի փողոցում. քաղաքացին հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

1

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում Գևորգ Ղ.-ն (ծնված 1994 թ.) «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռուբեն Դ.-ին:

Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Ժամը 16:40-ին կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ռուբեն Դ.-ն մահացել է: